Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 89 մարդ

Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարար Ռական Նասեր ադ-Դինին։

«Այսօր զոհվել է 89 մարդ, վիրավորվել՝ 722-ը», – լրագրողներին ասել է նա։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը տարածաշրջանային հրադադարի վերաբերյալ իրանական համաձայնագրի մաս էր կազմում։

«Իրանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու իր 10 կետանոց ծրագրի ընդհանուր դրույթները, որի հիմնական պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Leave a Comment