Իրանը դադարեցրել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով՝ արձագանքելով Իսրայելի կողմից Լիբանանի տարածքին շարունակվող հարվածներին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանը այս քայլով սրում է իրավիճակը տարածաշրջանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ Իրանի հետ ձեռք էր բերվել երկշաբաթյա հրադադար, որի շրջանակում Իրանն անգամ վերաբացել էր Հորմուզի նեղուցը նավերի անցման համար։ Սակայն Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածների չդադարեցումը հանգեցրել է նոր լարվածության, ինչի հետևանքով Իրանը կրկին սահմանափակել է նեղուցով նավագնացությունը։