Պատերազմն ավարտվեց. ի՞նչ է սպասվում Թրիփփի նախագծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմն ավարտվեց. ի՞նչ է սպասվում Թրիփփի նախագծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս նշել էր, թե Իրանի դեմ պատերազմի ակտիվ փուլում տվյալ նախագիծը Միացյալ Նահանգների համար առաջնահերթ չէր։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ նույնիսկ հակամարտությունների պայմաններում նման խոշոր նախագծերը չեն հանվում օրակարգից, բայց կարող են դանդաղել։ Նրա խոսքով՝ Իրանի գործոնը կարող է խոչընդոտել գործընթացի արագ զարգացմանը։ Նա նաև նշում է, որ ծրագրի ժամանակացույցը դեռ հստակ չէ, ուստի դժվար է խոսել ձգձգումների մասին։ Ըստ փորձագետի՝ նախագիծը չի չեղարկվի, սակայն կարող է ժամանակավորապես հետաձգվել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment