Մնաց RIPP-ը․ քաղաքագետի կարծիքով TRIPP-ի T տառն արդիական չէ – armeniatoday.am

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի T տառն արդեն արդիական չէ, մնաց RIPP ու ՔՊ-ի «Խաղաղության ժամանակաշրջանի» հարցականը, հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը:

Նա նշել է, որ սխալ է մտածել, որ երկրի ներքաղաքական գործընթացները կապ չունեն աշխարհաքաղաքականության հետ. «իրականում ճիշտ հակառակն է»:

Նրա խոսքով՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունն ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր:

Նա նշել է, որ ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: «Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակ ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում»,- գրել է քաղաքագետը:

Դանիելյանը շեշտել է, որ TRIPP-ն Արցախի առումի հետ մեկտեղ, մեկ փաթեթով է պետք դիտարկել:
Փորձագետը նշել է, որ Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, որը տապալվեց:

Ըստ նրա՝ TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի համար։ «Հունիսի 7-ից հետո ՔՊ-ի` Հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորթ գոյակցության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը»,- նշել է Դանիելյանը:

Նա հավելել է, որ հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

Leave a Comment