Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախկին ղեկավար, եզդիական համայնքի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Խիրատ» մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Ես հավատում եմ, որ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիական համայնքը պետք է ունենան իրական մասնակցություն մեր երկրի քաղաքական կյանքում։
Մեր երկրի համար այս կարևոր փուլում ես իմ գիտելիքներով, փորձով և կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին՝ համոզմամբ, որ այդ ուժը կարող է դառնալ հանրային համերաշխության, արդարության և ուժեղ պետականության վերականգնման հիմքը Հայաստանում։
Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն․․․»։