Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա երկու զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են DAF մակնիշի բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան: Վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան։
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածները ՊՆ ծառայողներ են:
