Այս ամենն արդեն իսկ նման է ինչ-որ անազնվության. Զախարովա

Այս ամենն արդեն իսկ նման է ինչ-որ անազնվության. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։

«Գիտեք, այս հարցի շուրջ այնքան շատ ենթադրություններ կան և այնքան շատ տարբեր գնահատականներ կան հենց Հայաստանում՝ կառավարության պաշտոնյաների և քաղաքական ուժերի կողմից, որ, անկեղծ ասած, ինձ թվում է, որ այս ամենն արդեն իսկ նման է ինչ-որ անազնվության», – հայտարարել է Զախարովան։

Նա նշել է, որ գործող համաձայնագրերը իրավաբանորեն պարտավորեցնող են և հաստատում են Հայաստանի կարգավիճակը որպես կազմակերպության լիիրավ անդամ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Մոսկվան հույս ունի վերականգնել Հայաստանի լիիրավ մասնակցությունը ընդհանուր անվտանգության համակարգում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment