«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուրան չի հարստացնի։

«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որտեղ, մեր կարծիքով, շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի (B-2 ռմբակոծիչների հարվածներից) խորը թաղված ողջ միջուկային «փոշին»»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ համապատասխան օբյեկտները գտնվում են ԱՄՆ տիեզերական ուժերի «արբանյակային դիտարկման» ներքո, և հարձակման պահից ի վեր ոչինչ դուրս չի բերվել։

Նշենք, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Վաշինգթոնը ընդունել է Թեհրանի 10 կետանոց առաջարկը, որոնց թվում էր Իսլամական Հանրապետության ուրան հարստացնելու իրավունքը։

Leave a Comment