Մենք շարունակում ենք բանակցություններ վարել Իրանի հետ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը այլևս չի հարստացնի ուրան։

Նա այս մասին գրել է Truth Social-ում։

«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, մեր կարծիքով, ենթարկվել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կարդյունահանի և կհեռացնի խորը թաղված միջուկային նյութի բոլոր մնացորդները: Այս վայրը ներկայումս և նախկինում գտնվում էր արբանյակային խիստ հսկողության տակ», – գրել է նա։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը ներկայումս քննարկում է սակագների և պատժամիջոցների մեղմացման հարցը Թեհրանի հետ.

«Մենք շարունակում ենք և կշարունակենք բանակցություններ վարել Իրանի հետ սակագների և պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։ 15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել»։


Leave a Comment