Համացանցում «Նյուզ»-ը տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում բարձրանալ գերծանրաբեռնված ավտոբուս:
«Սրա համար մարդիկ պետք է 150 դրամ վճարե՞ն: Տիգրան Ավինյան, մարդկանց ոտքերը դուրս է մնում ավտոբուսից, ինչո՞ւ եք այսպիսի գերծանրաբեռնված ավտոբուսներով տեղափոխում մարդկանց»,- ասում է քաղաքացին, ով, ի դեպ, ոչ մի կերպ չկարողացավ բարձրանալ ավտոբուս: