Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կոչ է անում սիրել միմյանց, դա ավելի հեշտ է, քան չարիք գործելը։
«Ինչո՞ւ է նախանձն ու ատելությունը գերակա կյանքում, նույնիսկ նրանց մեջ, ովքեր հոգևոր կյանքի աղբյուրին ավելի մոտ են կանգնած, համեմատ նրանց, ովքեր՝ ոչ այդքան։
Հաճախ են հանդիպում մարդիկ, երբ մշտական ներկայություն ունեն եկեղեցական կյանքին, գրեթե ամենօրյա ընթացակարգով, սակայն, խոնարհությունը, սերը, ներումը, կամեցողությունը, համերաշխությունը, իրավիճակների ու դեպքերի ճիշտ ընկալումն ու դրանց ճիշտ գործադրումը բացակայում է, փոխարենը հակառակ իմաստով, թեկուզ ոչ դիտավորյալ, մշտապես գործադրվում է՝ հպարտություն, մեծամտություն, չարություն, չներող, անհանդուրժող, նախանձ, հավատարիմ ներկայացող, բայց՝ հակառակը:
Կերպարանավորվում են աստվածապաշտությամբ, բայց գործում են հակառակը, բաժանություն են տարածում միավորելու փոխարեն, ատելություն են սերմանում, սիրո փոխարեն, թշնամություն են տարածում համերաշխության փոխարեն:
Սիրեցեք միմյանց, դա ավելի հեշտ է, քան չարիք գործելը, ներեցեք միմյանց, կամեցեք բարիք գործել:
Տերը ամենքիցս դա է ուզում տեսնել, բայց անկեղծ սրտով ու հոգու ողջ փայլով»,- նշել է Տեր Միքայելը։