Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները | Radar Armenia

Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ներկայացրել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայության ծառայողի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտակմանը:

Արամ Մեյմարյանի խոսքով առաջարկվում է նաեւ օրենքով հստակ սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-երի հետ համագործակցելու եւ տեղեկատվությունն օպերատիվ ստանալու ու փոխանակելու վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment