WTA 125․ Էլինա Ավանեսյանը հաղթել է մրցակցին – armeniatoday.am

Մադրիդում ընթացող WTA 125 շարքի մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է իսպանացի, աշխարհի 146-րդ ռակետ Անդրեա Լազարո Գարսիային, հայտնում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից։

Ավանեսյանը մրցակցին հաղթել է երկու սեթում՝ 6:4, 7:5 հաշվով։

Նշվում է, որ 1/8 եզրափակիչում Ավանեսյանն այսօր կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանացի Ֆրանչեսկա Ջոնսի հետ։

Ֆեդերացիայից հիշեցրել են, որ որակավորման փուլում Ավանեսյանը հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին ու Եկատերինա Կազիոնովային։

Հայաստանի ներկայացուցիչը 2025 թվականի սեպտեմբերին ընդմիջում էր վերցրել՝ առողջական խնդիրների պատճառով։ Նախորդ տարի թենիսիստուհին դժվարին շրջան էր անցել՝ դուրս մնալով Ուիմբլդոնի, Ֆրանսիայի բաց առաջնության և ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին փուլից։ Այս ընթացքում նրա վարկանիշային աղյուսակը 36-րդ տեղից իջել է մինչև 149-ը։

Leave a Comment