Tert.am-ը գրում է․
Բա այս մի քանի հատ ծառն ինչո՞ւ չենք կտրել: Խնդիրը դրված էր պարսպի տեսադաշտը լրիվ ազատել, «լավ, էս էլ մնա տոներից հետո» տրամաբանությունից դուրս չենք գալիս էլի: Այս մասին Բջնիի ամրոցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չենք լուծել խնդիրը, պարոն մարզպետ, էլի կիսատ-պռատ: Այս խողովակներն այս ի՞նչ են: Սա հուշարձանի վիճակ չէ, հարգելի գործընկերներ»,- շրջայցի ժամանակ նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ այդպիսի հուշարձաններ մենք շատ չունենք և դա վերաբերմունք չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: