Վենսը քննադատել է իրանական որոշ շրջանակների և հրադադարը փխրուն համարել

Վենսը քննադատել է իրանական որոշ շրջանակների և հրադադարը փխրուն համարել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի ներսում առկա են հակադիր դիրքորոշումներ վերջին պայմանավորվածությունների շուրջ․ մի հատվածը պատրաստ է շարունակել բանակցությունները, իսկ մյուսները կասկածի տակ են դնում ինչպես ռազմական արդյունքները, այնպես էլ հրադադարի պայմանները։

«Իրանում որոշ մարդիկ դրական են արձագանքել և ճիշտ բաներ են ասել։ Եվ կան այլոք, ովքեր, ըստ էության, ստում են մեր ռազմական ձեռքբերումների, համաձայնագրի բնույթի, հրադադարի բնույթի մասին։ Ահա թե ինչու եմ ասում, որ սա փխրուն հրադադար է»,- ընդգծել է նա։

«Կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և համագործակցել մեզ հետ՝ լավ գործարք կնքելու համար, և կան մարդիկ, ովքեր խաթարում են նույնիսկ այն փխրուն հրադադարը, որը մենք արդեն կնքել ենք»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment