Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի թույլատրի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները:
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Նիկզադը։
«Եթե այս 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը չի թույլատրի ստորագրումը»,- նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ընթացքում կապահովվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը: