Եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի 10 պայմանները, ապա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը։Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա: