Այսօր Radio Aurora-ն հյուրընկալել էր ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարսգյանին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Radio Aurora-ի պաշտոնական էջերում:
Նախարարին ուղղված բազմաթիվ հարցերից էր նաև, թե բնավորության ո՞ր գծերն են նրան օգնում կամ, գուցե, խանգարում աշխատանքում:
«Իրականում բնավորության մի քանի գիծ ունեմ, որ, անկախ աշխատանքից, ինձ մշտապես օգնում են կյանքում: Խոսքը պատասխանատվության, հետևողականության և խստապահանջության մասին է` թե ինքս իմ նկատմամբ և թե` համակարգի: Այս հիմնական գծերն են, որոնց շրջանակում դասավորում եմ իմ առօրյա աշխատանքը նախարարությունում»,- պատասխանել է նա:
Իսկ թե որն է ծնողների կողմից ստացած ամենակարևոր խորհուրդը, նախարարը պատասխանել է. «Չհանձնվելն ու առաջ գնալ»:
Ավելին` տեսանյութում: