Tert.am-ը գրում է․
ԱՄՆ-ը հասել է իր ռազմական նպատակներին Իրանի դեմ իրականացված գործողության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
«38 օր տևած լայնածավալ մարտական գործողության ընթացքում ԱՄՆ ուժերը հասել են նախագահի կողմից սահմանված ռազմական նպատակներին», – ճեպազրույցի ժամանակ ասել է Քեյնը։
Նա հավելել է, որ դրված նպատակների իրականացմամբ ԱՄՆ-ը պաշտպանել է իր շահերը գալիք տարիների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: