Իրանը փորձարկել է «միջուկային զենքը». Մեդվեդև

Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Իրանը փորձարկել է իր «միջուկային զենքը»՝ Հորմուզի նեղուցի տեսքով։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, ինչպես նաև «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պարզ չէ, թե ինչ կլինի ԱՄՆ-Իրան հրադադարի հետ, սակայն Թեհրանը կարողացել է փորձարկել իր «միջուկային զենքը»՝ Հորմուզի նեղուցի տեսքով։

«Անհասկանալի է, թե ինչպես կզարգանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարը։ Բայց մեկ բան պարզ է. Իրանը փորձարկել է իր «միջուկային զենքը»։ Այն կոչվում է Հորմուզի նեղուց։ Դրա ներուժը անսպառ է», – գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում։

Leave a Comment