Իրանական ԶԼՄ-ներից ISNA-ն հայտնում է, որ Իրանի բանակցային թիմը ղեկավարելու է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ամերիկյան կողմին ներկայացնելու է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
ԻՀՊԿ-ի Tasnim-ը, հղում անելով անանուն աղբյուրին, ասում է, որ դեռ որոշված չէ, թե ով է ղեկավարելու Իրանի բանակցային թիմը: Այդ աղբյուրը ԶԼՄ-ներին կոչ է արել խուսափել «անտեղի ենթադրություններ» տարածելուց: