Ալիևը Փեզեշքիանին շնորհավորել է հրադադարի կապակցությամբ

Ալիևը Փեզեշքիանին շնորհավորել է հրադադարի կապակցությամբ

Ադրբեջանական կողմի նախաձեռենությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև։

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի կապակցությամբ։

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին շնորհավորանքի և երկրի կողմից Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment