Չեղարկվել է Wireless Festival-ը․ Մեծ Բրիտանիան թույլ չի տվել մուտք գործել Քանյե Ուեսթին

Չեղարկվել է Wireless Festival-ը․ Մեծ Բրիտանիան թույլ չի տվել մուտք գործել Քանյե Ուեսթին

Լոնդոնում նախատեսված Wireless Festival երաժշտական փառատոնը չեղարկվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մերժել են գլխավոր հյուրի՝ ռեփեր Քանյե Ուեսթի՝ երկիր մուտք գործելու դիմումը։

Կառավարությունը հայտարարել է, որ ռեփերի ներկայությունը չի բխում հասարակական շահերից։ Վերջին տարիներին երաժիշտը լայն քննադատության է արժանացել ռասիստական և նացիզմին համակրանք արտահայտող հայտարարությունների համար։ Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառումը չեղարկվում է, իսկ բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն գնորդներին։

2022 թվականին Քանյե Ուեսթը սոցիալական ցանցերում սպառնալիք էր հրապարակել հրեաների հասցեին, իսկ ավելի ուշ հարցազրույցում դրական խոսքեր էր ասել Ադոլֆ Հիտլերի մասին։ 2025-ին նա թողարկել էր նաև Heil Hitler երգը և վաճառել սվաստիկայով շապիկներ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ռեփերը չպետք է հրավիրվեր փառատոնի գլխավոր ելույթ ունենալու համար և ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է պայքարել հակասեմականության դեմ (բացարձակ ատելություն կամ խտրականություն հրեական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ)։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment