Եվրոպայից արձագանքել են ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարին, հայտնի են Իսլամաբադի բանակցություններում կողմերի ներկայացուցիչները

– Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը

«Հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները», – ասել է Մերցը։

– Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը

Մակրոնը նշել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական և կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրի մեջ։

– ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նույնպես ողջունել է հրադադարը

«Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը «ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ նվազեցնելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռային հարձակումները, վերականգնելու նավագնացությունը և դիվանագիտության համար տարածք ստեղծելու՝ երկարատև համաձայնության հասնելու ուղղությամբ»։

– Ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԱՄՆ-ինը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը | ISNA լրատվական գործակալություն

– Թուրքիան ողջունել է Իրանի պատերազմում հրադադարը և հայտարարել, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը։

Leave a Comment