Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից. ըստ ՔԿ-ի՝ իր դիմումի համաձայն



Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների  գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ ապրիլի 7-ին ստորագրած հրամանով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է, ըստ հրամանի՝ սեփական գրավոր դիմումի համաձայն։  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:


Նշենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել է  նույն գործով քննիչ  Հակոբ Հակոբկոխյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նրա ազատման պատճառն այն էր, որ տղաների տանը խուզարկության ավարտից հետո քննիչը լրագրողներին ասել էր, որ ոչինչ չեն հայտնաբերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment