Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի անունից ՎոթսԱփ-ի (WhatsAPP) կեղծ օգտահաշիվ է բացվել, որից պարբերաբար կատարվում են զանգեր:
«Իրազեկման հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը:
Կից նաև ներկայացնում ենք կեղծ օգտահաշվի հեռախոսահամարը և տեսապատճենը»։
