Ագրեսիվ հարձակման մոտեցումը պարտություն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադարի մասին




 

Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։


 


 Ագրեսիվ, չհրահրված հարձակման մոտեցումը պարտություն կրեց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի դադարեցումը։


 


«Բոլոր հայտարարություններն այն մասին, որ գլխավորն ավելի ագրեսիվ, ավելի հարձակողական լինելն է, գլխավորը սոցիալական ցանցերում հնարավորինս շատ ամեն տեսակ բաներ գրելն է, ահա և այս դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց։


 


Ինչպես և, ըստ էության, նմանատիպ միակողմանի, ագրեսիվ ու չհրահրված հարձակման մոտեցումը»,-ասել է Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում։


 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։


 


Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։


 


 


Leave a Comment