ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնության եկան Վենսի և Չինաստանի շնորհիվ, հաղորդում է Associated Press-ի թղթակիցը՝ հղում անելով միջնորդ երկրներից մեկի պաշտոնյային։
Ֆարնուշ Ամիրիի խոսքով՝ Վաշինգտոնը երեքշաբթի ուշ երեկոյան փոխնախագահ Վենսին ներգրավել է բանակցությունների մեջ, իսկ Չինաստանը, իր հերթին, նպաստել է Իրանի կողմից գործարքի ընդունմանը։
