Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտարարել է, որ Գերագույն առաջնորդը չի թույլատրի համաձայնագրի ստորագրումը, եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի առաջադրած պայմանները։ Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցն այլևս երբեք չի վերադառնա պատերազմից առաջ ունեցած վիճակին։
Հիշեցնենք, որ Իրանի առաջադրած պահանջների շարքում ներառված են Իրանի և տարածաշրջանում նրա աջակցությամբ գործող ուժերի դեմ հարձակումների ամբողջական դադարեցումը, բոլոր պատժամիջոցների վերացումը, Իրանին հասցված վնասների փոխհատուցումը, ինչպես նաև Իրանի ուրանի հարստացման իրավունքի ճանաչումը և այլ կետեր։