«Արտեմիս-2»-ի տիզերագնացները տեսել են Լուսնի հակառակ կողմն ու գերազանցել «Ապոլոն-13»-ի ռեկորդը

«Արտեմիս-2»-ի տիզերագնացները տեսել են Լուսնի հակառակ կողմն ու գերազանցել «Ապոլոն-13»-ի ռեկորդը

8 ապրիլի 2026 – 12:06 AMT

PanARMENIAN.Net – NASA-ի «Արտեմիս-2» առաքելությունը սահմանել է թռիչքի հեռավորության նոր ռեկորդ՝ գերազանցելով «Ապոլոն-13» առաքելության արդյունքը և ապահովելով, որ աստղագնացները տեսնեն Լուսնի հակառակ կողմը, որը նախկինում ոչ մի մարդ չի տեսել, հայտնում է Deutsche Welle-ն:

NASA-ի հեռարձակման ընթացքում տիեզերագնաց Քրիստինա Կոխը հայտարարել է, որ Artemis II առաքելության անձնակազմը հաջողությամբ իրականացրել է Լուսնի շուրջ թռիչքը և սահմանել է պատմության ընթացքում մարդու տիեզերքում ամենահեռու գտնվելու նոր ռեկորդը։ Տիեզերագնացները Երկրից հեռացել են 407,000 կմ` դրանով իսկ գերազանցել են 1970 թվականին «Ապոլոն-13» առաքելության ընթացքում սահմանված ռեկորդը։

Տիեզերագնացները 7 ժամ են մնացել Լուսնի ուղեծրում, որի ընթացքում էլ տիեզերանավը գտնվել է Երկրից ռեկորդային հեռավորության վրա, իսկ կապսուլան 40 րոպեով կորցրել է կապը Հյուսթոնում գտնվող Թռիչքների կառավարման կենտրոնի հետ, գրում է BBC-ն:

«Արտեմիս-2» առաքելության անձնակազմն ապրիլի 6-ին սկսել է վերադարձը Երկիր և վայրէջք է կատարելու ապրիլի լույս 11-ի գիշերը Խաղաղ օվկիանոսում:

«Օրիոն» տիեզերանավը ապրիլի 1-ին մեկնարկել է ԱՄՆ-ի արևելյան ափից։ Անձնակազմի կազմում են NASA-ի տիեզերագնացներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Կուկը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։ Անձնակազմը պետք է իրականացնի մոլորակի բնական արբանյակի շուրջ թռիչք և վերադառնա Երկիր։

Leave a Comment