80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռումինացի անվանի ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորի» կազմում՝ խաղալով հենց ռումինացի անվանի մասնագետի գլխավորությամբ:
Մխիթարյանը ցավակցական խոսք է հղել Լուչեսկուի հիշատակին։
«Դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք, մարդ, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել իմ միջազգային կարիերան։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ապրել այն, ինչի մասին երազել էի դեռ մանկուց։
Շնորհակալություն ձեր առաջնորդության, վստահության և խաղացողին ու այն մարդուն ձևավորելուն օգնելու համար, ինչպիսին ես հիմա եմ։
Հանգչիր խաղաղությամբ, պարոն։ Դուք միշտ շատ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում։ Իմ սիրտն արտասվում է»,- գրել է Մխիթարյանը։