Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին ուժեղ քամու պայմաններում խստորեն պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել էին՝ ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։