Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա


Միջազգային


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը չի վերաբերում Լիբանանին։

Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հարվածների դադարեցման մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։

Հայտարարության համաձայն՝ Իսրայելը ողջունում է Վաշինգտոնի որոշումը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային պետությունների դեմ հարձակումները։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իսրայելը աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ապահովելու համար, որ Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի ԱՄՆ-ի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և ամբողջ աշխարհի համար։

Նեթանյահուի գրասենյակը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է Իսրայելին առաջիկա բանակցություններում այդ նպատակներին հետապնդելու իր մտադրության մասին։

Հատկապես նշվել է, որ երկշաբաթյա հրադադարը չի վերաբերում Լիբանանին։


Leave a Comment