Հեգսեթը Թրամփին կեղծ տեղեկություններ է հայտնել Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ. WP



Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ տեղեկություններ է փոխանցել Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։



Նրանց խոսքով՝ ամերիկյան վարչակազմում մտավախություն ունեն, որ նախարարի զեկույցները չափազանց լավատեսական են և կարող են մոլորության մեջ գցել պետության ղեկավարին ու բնակչությանը։


Հեգսեթը պնդում էր, թե ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն է հաստատել իրանական երկնքի նկատմամբ։

«Փիթը նախագահին ճշմարտությունը չի ասում։ Արդյունքում նախագահը տարածում է ապակողմնորոշիչ տեղեկատվություն»,- WP-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը։

Որպես օրինակ՝ WP-ի զրուցակիցները բերում են վերջերս Իրանում ամերիկյան F-15E կործանիչի խոցման միջադեպը։ Դա ցույց տվեց, որ Իրանը դեռևս ի վիճակի է սպառնալ ԱՄՆ զինծառայողներին և կասկածի տակ դրեց Փիթ Հեգսեթի խոսքերը, նշել են թերթի աղբյուրները։

F-15E-ն խոցվել էր իրանական բանակի կողմից ապրիլի 3-ին՝ Սպահանից դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։ Անձնակազմի առաջին անդամին ԱՄՆ-ն տարհանել էր հենց նույն օրը։ Անձնակազմի երկրորդ անդամը գտնվում էր առաջին օդաչունի վայրէջքի վայրից մոտ 16 կմ հեռավորության վրա։ Ամերիկյան ուժերը վիրավոր սպային հայտնաբերել էին 36 ժամ անց և տեղափոխել Քուվեյթ՝ բուժման նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment