Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի են դարձել այս ուրբաթ Իսլամաբադում կայանալիք բանակցություններում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների անունները։
Իրանական կողմի բանակցային թիմը կգլխավորի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Բանակցությունների օրակարգում ընդգրկված է Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած առաջարկների շրջանակը, որը ներառում է ոչ միայն միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այլև Իրանի նկատմամբ կիրառվող առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացումը, որոնք սկիզբ են առել շուրջ 45 տարի առաջ։
