Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ թշնամին կրել է անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանը մեծ հաղթանակ է տարել և ստիպել է Միացյալ Նահանգներին ընդունել 10 կետից բաղկացած ծրագիր, որով Վաշինգտոնը հիմնարար կերպով պարտավորվում է.
▪️երաշխավորել չհարձակումը.
▪️պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ.
▪️չեղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը.
▪️ճանաչել Իրանի ուրանը հարստացնելու իրավունքը.
▪️վերացնել բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցները.
▪️փոխհատուցում վճարել Իրանին.
▪️դուրս բերել ԱՄՆ ռազմական ուժերը տարածաշրջանից.
▪️դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ լիբանանյան դիմադրության դեմ պայքարում։