ԱԳՆ-ում քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերը

ԱԳՆ-ում քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերը

8 ապրիլի 2026 – 10:56 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, որը նվիրված էր մայիսի 4-ին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստմանը:

ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ղեկավար Գագիկ Վանոյանը ներկայացրել է արդեն իրականացված կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև առաջիկա քայլերը՝ մանրամասնելով արարողակարգային և լոգիստիկ գործընթացները։

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նա նաև անդրադարձել է միջոցառման բովանդակությանը և օրակարգային առաջնահերթություններին։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված այլ հարցերին, այդ թվում՝ միջոցառման լուսաբանման հետ կապված թեմաներին։

Leave a Comment