Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է

Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է

ARCA համակարգից պարզաբանում են ներկայացրել.

«Տեղեկացնում ենք, որ 08/04/2026-ին՝ 05:03–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

Արդյունքում, ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։

Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար և ներողություն ենք հայցում հնարավոր պատճառված անհարմարությունների համար»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment