Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի հասնելու ժամկետը ևս երկու շաբաթով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերը կայուն առաջընթաց են գրանցում <…> և կարող են զգալի արդյունքներ տալ մոտ ապագայում: Որպեսզի դիվանագիտությունը շարունակվի ըստ նախատեսվածի, ես կոչ եմ անում նախագահ Թրամփին երկարաձգել [Իրանի հետ համաձայնագրի հասնելու] ժամկետը երկու շաբաթով», – գրել է Շարիֆը:
Նա նաև խնդրել է Իրանի իշխանություններին այս ժամանակահատվածում բացել Հորմուզի նեղուցը՝ «որպես բարի կամքի ժեստ»:
