Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դաղստանում ջրհեղեղից հետո վնասված ենթակառուցվածքների վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի։ Այս գնահատականը տվել է հիդրոլոգ ինժեներ Նիկիտա Մակսակովը, հաղորդում է Mash-ը։

Մասնագետի խոսքով՝ վնասների ծավալը նույնիսկ գերազանցում է 2024 թվականին Ուրալում գրանցված ջրհեղեղի հետևանքները, և առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել հասցված վնասը։ Իրավիճակը բարդացել է նաև անոմալ ձյան պատճառով, որը տարածաշրջանում տեղացել է վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ՝ հանգեցնելով Գեջուխի ջրամբարի փլուզմանը։

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը դարձել է վերջին ավելի քան 100 տարվա ամենախոշորը՝ տուժելով ավելի քան 15 հազար մարդ, իսկ վեցը զոհվել են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment