Իրանում պատերազմը սպառնում է ԱՄՆ-ի համաշխարհային առաջատարությանը և կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը, ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում:
«[ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը գործում է հնարավորինս արագ հաղթելու ցանկությամբ, այդ թվում՝ հաշվի առնելով միջանկյալ ընտրությունները: Այս պատերազմը [Իրանում] սպառնում է ԱՄՆ-ի համաշխարհային առաջատարությանը», – ասել է նախարարը:
Կրոսետտոն խոսքով՝ ոչ ոք չի հակասում ԱՄՆ նախագահին, և նրան կարող են անհրաժեշտ լինել «ավելի համարձակ օգնականներ»:
«Ես վախենում եմ, որ արդեն իսկ դրամատիկ իրավիճակը կարող է վատթարանալ: Որովհետև մարդկությունը ցույց է տվել, որ խելագարությունը սահմաններ չունի: Այդպիսի մարդիկ, մեզ նմանները, որոշեցին վերջ դնել հակամարտությանը՝ թույլ տալով Հիրոսիմայի և Նագասակիի [միջուկային ռմբակոծությունը]: Եվ շարունակում ենք ունենալ միջուկային զենք, մինչդեռ նրանք, ովքեր չունեն այն, փորձում են ձեռք բերել այն: Մենք ոչինչ չենք սովորել», – նշել է իտալացի նախարարը: