
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա։ Դեպքի հետևանքով վիրավորվել է ոստիկան, հաղորդում է Karar-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման պահին տարածքում գտնվել են անվտանգության ուժեր, որոնք արձագանքել են միջադեպին։ Տուժած ոստիկանին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրա վիճակի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Դեպքի հանգամանքները պարզվում են, իսկ իրավապահները փորձում են պարզել հարձակվողների ինքնությունը և դրդապատճառները։
Հետևեք մեզ՝ այստեղ