Ավտոմեքենա վարելու բացառիկ հաճույք` նոր Porsche 911-ի ղեկին

Ավտոմեքենա վարելու բացառիկ հաճույք` նոր Porsche 911-ի ղեկին

7 ապրիլի 2026 – 18:00 AMT

PanARMENIAN.Net – Նոր Porsche 911 ինքնատիպ սպորտային ավտոմեքենան Ցուֆենհաուզենից արդեն սպասում է իր մեկնարկին: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա տպավորիչ տեսաֆիլմի ձևաչափով: Ավտոմոբիլային ոլորտի հայտնի փորձագետներն առաջին անգամ կփորձարկեն այս նոր՝ իրենց դեռևս անհայտ մոդելը Տեներիֆեի գեղատեսիլ լեռնային ճանապարհներին:

Նոր 911 մոդելի համաշխարհային պրեմիերան կհեռարձակվի ապրիլի 14-ին, Կենտրոնական եվրոպական ամառային (CEST) ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Porsche Newsroom-ում և Porsche-ի YouTube-յան ալիքում, որից հետո այն հասանելի կլինի նաև մշտական դիտման համար:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև տեսանյութերի և լուսանկարների համար, կարելի է այցելել Porsche Newsroom:

Leave a Comment