Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Մեծ Բրիտանիա․ հայտնում է BBC։
Ռեփերը Լոնդոնում պատրաստվում էր մասնակցել ամռանը կայանալիք Wireless երաժշտական փառատոնին։ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն համարել է, որ նրա ներկայությունը հարիր չէ հասարակության բարօրության համար։ Նախապես հաղորդվել էր, որ չորս ընկերություն հրաժարվել են հովանավորել Wireless փառատոնը, քանի որ այնտեղ որպես գլխավոր կատարող էր Ուեսթը։
