ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 7-ին, կազմել է 376.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.90 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 373–375.5 դրամով, վաճառվում է 377-479 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով, վաճառվում է 436–442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.75 դրամով, վաճառվում է 4.82–4.97 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 374-375 դրամով, վաճառվում՝ 377 դրամով:
Եվրոն գնվում է 433 դրամով, վաճառվում է 436–437 դրամով:
Ռուբլին գնվում է 4.73 դրամով, վաճառվում է 4.80 դրամով: