Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է «տարիներով» կտրել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին նավթից ու գազից 

«Մենք կհարվածենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթակառուցվածքներին այնպես, որ Ամերիկան ​​և նրա գործընկերները տարիներ շարունակ զրկվեն տարածաշրջանային նավթից և գազից»։

ԻՀՊԿ-ն նաև նորից նախազգուշացրել է Պարսից ծոցի արաբական պետություններին։ «ԱՄՆ տարածաշրջանային գործընկերները պետք է իմանան, որ մինչ օրս մենք բարիդրացիական հարաբերություններից ելնելով մեծ զսպվածություն ենք ցուցաբերել և հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ պատասխան գործողությունների թիրախներ ընտրելիս, բայց այսուհետ այս բոլոր սահմանափակումները վերացվել են», – ասվում է հայտարարության մեջ։



Leave a Comment