Հորմուզի նեղուցի պայմանագիրը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր կողմերին․ Կատարի ԱԳՆ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հորմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր կողմերի դիրքորոշումները և ամրապնդվի միջազգային երաշխիքներով։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։

«Հորմուզի նեղուցի վերաբերյալ հետպատերազմյան ցանկացած համաձայնագիր չի կարող բացառել տարածաշրջանի որևէ կողմի և պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով»,- նրա խոսքերն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։ Դիվանագետն ընդգծել է, որ «Հորմուզի նեղուցն օգտագործող պետությունների միջև պետք է կոնսենսուս ձևավորվի և կողմերից ոչ մեկն իրավունք չունի թելադրել սեփական պայմանները»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment