Միրզոյանն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի իրականացմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները

Միրզոյանն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի իրականացմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին


ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։


Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը։


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները:


Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը:


Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:


Հայաստան – ԵՄ


2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է երկրի Եվրոպական Միությանը անդամակցության մասին օրենքի նախագիծը: Ապրիլի 4-ին օրենքը ստորագրել է Հայաստանի նախագահը:


2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը: Արտաքին գործերի նախարարությունը բացատրեց, որ այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական կայունությանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարժվում է  ԵՄ չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ պահպանելով իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:


 


 


 

Leave a Comment