Ջուլիկը փորձել է համոզել, թե հայ հանրությունն այնքան անադեկվատ զանգված է, որ շարունակում է Նիկոլով հմայվել՝ մատնացույց անելով նրա ընտրարշավը: Խոսքն այն ընտրարշավի մասին է, որի ընթացքում Նիկոլը բազմաթիվ անգամ հասցրեց խայտառակվել՝ ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ընդ որում՝ նկատենք, որ համապատասխան դրվագները պետք է որ շատ ավելին լինեն, քան հանությունը տեսել է ուղիղի եթերում: Եթե Ջուլիկը չգիտի՝ կոնկրետ որ դրվագների մասին է խոսքը, թող հատ առ հատ զննի արդեն անցյալում մնացած ընտրարշավի կադրերը:
Ինչ վերաբերում է կոնկրետ եկեղեցի մտնելուն, ապա այստեղ հարցը թերևս հռետորական է՝ բարոյակա՞ն է արդյոք մտնել մի վայր, որի դեմ է ուղղված քո քաղաքական գործունեությունը: Բանը հասել է անգամ Կաթողիկոսին հեռացնելու թեման նախընտրական ծրագրի մեջ մտցնելուն, բանակից ու բանտերից հոգևորականների ոտքը կտրելուն և այլն: Է՛լ ի՞նչ պետք է աներ Նիկոլը, որ հավասարվեր ասենք եկեղեցահալած Տրոցկուն, եկեղեցինե՞ր պայթեցնեին, սպանեի՞ն քահանաներին, էս ո՞ր դարն է…
Ջուլիկներին իրականում կարելի է խղճալ. նրանց Նիկոլը «կռուտիտի» տեղ չի թողել՝ անցնելով այնպիսի կարմիր գծեր, որոնք արդարացնելը կամ չտեսնելու տալը յուրահատուկ անբարոյականության ձև է դարձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: