
ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Սպահան նահանգի Քաշան քաղաքում գտնվող Յահյա Աբադ երկաթուղային կամրջին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Etemad Online-ի հաղորդմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ավիահարվածների է ենթարկվել նաև Թավրիզ և Զենջան քաղաքները կապող ավտոմոբիլային կամուրջը: